փակել փակել

Արաքսի արտասուքը

Խոսք: Ռաֆայել Պատկանյան
Երաժշտություն: Պ․ Աֆրիկյան
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պտրում եմ։

	Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
	Պղտոր ջրով եզերքին
	Դարիվ-դարիվ խփելով,
	Փախչում էին լալագին։

— Արաքս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած՝
Սգավո՞ր ես ինձ նման։

	Ինչո՞ւ արցունք ցայտում են
	Քու սեգ, հպարտ աչերից,
	Ինչո՞ւ արագ փախչում ես
	Այդ հարազատ ափերից։

Մի՛ պղտորի հատակդ,
Հանդարտ հոսե խայտալով,
Մանկությունը քո կարճ է,
Շուտ կհասնես դեպի ծով։

	Վարդի թփեր թող բսնին
	Քու հյուրընկալ ափի մոտ,
	Սոխակները նոցա մեջ
	Երգեն մինչև առավոտ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)