փակել փակել

Քույր իմ նազելի

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Դ․ Ղազարյան
Քո՛ւյր իմ նազելի, նայիր․ քո դիմաց
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել։
Ա՜խ, նվիրական ինձ քո գիրկը բա՛ց
Եվ գուրգուրիր ինձ, ես շատ եմ լացել...
	Քնքուշ ձեռներով աչերս սրբիր,
	Մի՛ թող ինձ լալու․ ես շա՜տ եմ լացել,
	Ճակատիս մռայլ մշուշը ցրիր
	Եվ գուրգուրիր ինձ. ես շա՜տ եմ լացել...
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)