փակել փակել

Երևանի առավոտը

Խոսք:
Երաժշտություն: Ալեքսեյ Հեքիմյան
Նորքի ծաղկած բաղերի մեջ ման գանք սիրո շողերի մեջ,
Յասամանի անուշ հոտ է Երևանի առավոտը։
Յասամանի անուշ հոտ է Երևանի առավոտը։
Յասամանի անուշ հոտ է Երևանի առավոտը։

Քնքուշ ես դու քան զով զեփյուռ,
Ինձ նվեր տուր երգ ո համբույր,
Ամառ, աշուն արևոտ է
Երևանի առավոտը։

Սաթ մազերիդ շաղաթափախշ
Թռչունները կարդում են տաղ,
Սրտիս նման անձրևոտ է
Երևանի առավոտը։

Պարտեզ, պուրակ, ծառերի շունչ,
Շատրվաններ, ջրեր մրմունջ,
Կանաչ կամար, տերևոտ է
Երևանի առավոտը։

Վարդը կրծքիդ` ճամփով գարնան
Մենք մտնում ենք համալսարան,
Քո կարոտն է, իմ կարոտն է
Երևանի առավոտը։