Էլ ի՞նչ կուզես աշխարհիցը սիրելիս,
Չքնաղագեղ խաս քնքույշ է յարը քո.
Կրծքին ունի ջուխտակ նռներ նորալույս,
Քաղցր անուշ քյաղըզ նուշ է յարը քո։
Այտերը ալ վարդի թերթից թառ են դեռ,
Զույգ վարսերի գույնը լույսից վառ են դեռ,
Քսան գարուն ունի, կասես գառ է դեռ,
Սոնա սուջա, թովուզ ղուշ է յարը քո։
Աչքերն ասես լինի ոսկե վարաղ թաս,
Ունքն աղեղնակ, ինքն աղունակ նորահաս.
Թե Էգյազին լսե ու նա հագնի խաս,
Չքնաղագեղ, թառլան ղուշ է յարը քո։