Անապատով անափ, անծիր,
Իմ քարավան, քայլիր, անցիր,
Դեպի երկիրն հավետ գարնան՝
Դու տար, ինձ տար, իմ քարավան։
Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող խնդության
Արտասուքըս հոսե։
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև՝
Դեպ Հայաստան։
Այնտեղ հնչում են երգ ու պար,
Ծաղկում են ճոխ արոտ ու արտ,
Եվ հայուհի մի արևոտ
Մնում է իմ դարձին կարոտ;
Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող խնդության
Արտասուքըս հոսե։
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև՝
Դեպ Հայաստան։
Այնտեղ Հրազդանն է կարկաչում
Եվ տուն է ինձ կարծես կանչում,
Ահա, գալիս եմ կարոտած,
Իմ Հայրենիք, քո գիրկը բաց։
Բացվիր իմ դեմ,
Հայրենիք իմ լուսե,
Թող խնդության
Արտասուքըս հոսե։
Քայլիր թեթև,
Իմ քարավան,
Դեպի արև՝
Դեպ Հայաստան։