Բարով, հազար բարի
Խոսք: Ալլահվերդի Սպահանցի
Երաժշտություն: Ալլահվերդի Սպահանցի
Բարով, հազար բարի իմ սիրած բլբուլ,
Բերել աս թազա նուշ, բար ինձի համար․
Ծոցիդ ռեհան ղոնչա վարդըն ա բացվել,
Իմ յարի թամաշին բեր ինձի համար։
Յար, դու կը նմանիս վարար գետերին,
Ղուրբան ծով-ծով աչքիդ, ունքիդ նետերին․
Աշըղի կսազի քեզ նման փերին,
Դարձել աս ամաքլու գառ ինձի համար։
Ով որ չիմացավ քո սրտի դաղերըն,
Գուգյուն դաղ ա դարձել սրտի յաղերըն. *
Ալլահվերդու հետը անցնիս բաղերըն,
Ձեռս ամ բռնել կանաչ բար ինձի համար։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)
* Տողի առաջին բառը բնօրինակում անընթերնելի և մեզ անծանոթ է, հնարավոր է, որ այն լինի «Դուգյուն»։