փակել փակել

Դյուբեիթ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
ԴՅՈՒԲԵԻԹ

Ազգ իմ, որքան նկուն մնաս,
Սիրտս քեզանից չի զատվի.
Հազար տեսակ չարչարանք տաս,
Սիրտս քեզանից չի զատվի։

Քեզ չեմ մոռանա հավիտյան.
Հարազատ մայր իմ Հայաստան,
Թեկուզ դրախտն էլ ինծի տան,
Սիրտս քեզանից չի զատվի:

Քեզանով եմ ես երջանիկ,
Իմ սիրելի, իմ անուշիկ.
Ծոցիդ մեջը հանգչիմ, մայրիկ,
Սիրտս քեզանից չի զատվի։

Զիվանին եմ, քեզ բարեկամ.
Քանի ողջ եմ, ամենայն ժամ.
Հնդկաստանին էլ տեր դառնամ,
Սիրտս քեզանից լի զատվի:

1879
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)