Կոկոն վարդերի նման
Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Կոկոն վարդերի նման
Բացվում ես դու անպայման,
Քեզ համար շատ սոխակներ
Գիշեր-ցերեկ կըողբան։
Արևի պես փայլում ես,
Մատաղ սրտեր այրում ես,
Ով քեզ սրտով է սիրում,
Նրան էլ տոչորում ես։
Երկու աստղեր երկնային
Ցոլում են քո լույս դեմքին,
Աղեղ ունքերիդ տակին,
Շանթահարում իմ սրտին։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)