փակել փակել

Դաստամազըդ սիմ ու շարբաբ նամ շաղ էկած ռեհան է

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Դաստամազըդ՝ սիմ ու շարբաբ, նամ շաղ էկած ռեհան է․
Ունքիրըդ՝ ղալամով քաշած, էրէսըդ զարնըշան է․
Ակըռքնիրըդ՝ լալ ու մարգրիտ, ռանգիդ մարդ կու էրանէ․
Թաք յիս միռնիմ՝ դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է․
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ։

Վուր բըլբուլին վարդըն [խաբէ, աբա] խարին թամա՛մ է․
Ումնոր կանց միզի լաւ սիրիս՝ Աստուաձ չարին թամա՛մէ․
Դիդարէդ կարօտ մընացի՝ էրկու տարին թամամ է․
Թաք յիս միռնիմ՝ դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է․
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ։

Թառամեցաւ կարմիր վարդըն, բաղըն բըլբուլ չէ գալի,
Սիրտըս եարալու շինեցիր, էրվում իմ մըրմընջալի,
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, պառկած իմ դըժար հալի․
Թաք յիս միռնիմ՝ դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է․
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ։

Մէջլումի պէս սարն իմ նընգի, Լէյլումէն խաբար չունիմ․
Էշխէմէն սիրտըս էրվում է, հովանալու ճար չունիմ․
Ա՛ստուաձ վըկայ, աշխարհումըս յիս քիզ աւել եար չունիմ․
Թաք յիս միռնիմ՝ դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է․
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ։

Սայաթ-Նովէն ասաց՝ զա՛լում, աչքըս լալիս է արին․
Հում կաթնա՛կիր՝ Աթամի զա՛թ, նա՛լաթ քու էյթիբարին․
Իղրարէմէն շուտ անցկացար, ո՞ւր է եարասուն տարին․
Թաք յիս միռնիմ՝ դո՛ւն սաղ ըլիս, էշխըդ իմ գերեզման է․
Նազիդ միռնիմ, նազ մի՛ անի, նազըդ ինձ կու սըպանէ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)