փակել փակել

Մի լար բլբուլ

Խոսք: Ալեքսանդր Ծատուրյան
Երաժշտություն: Եղ․ Բաղդասարյան
Մի՛ լար, բլբո՛ւլ, քեզ մի՛ տանջիր,
	Որ փոթորիկն անիրավ
վարդդ սիրուն, վարդդ կարմիր
	Թփից պոկեց ու տարավ․․․

Կանցնեն օրեր․․․․ Կգա կրկին
	Մի նոր գարուն վարդաբեր,
Եվ մոռացած քո վիշտը հին,
	Նորից կերգես վարդին սեր։

Բայց վա՜յ կյանքի այն խեղճ երգչին,
	Որ վաղաժամ որբացած,
Յուր սիրելի, խոսուն վարդին
	Ցուրտ հողին է նա հանձնած․․․

Երգչի համար գարուն չի գա,
	Ո՛չ նա նոր վարդ կսիրե,
Նա պետք է լա, պետք է սգա,
	Մինչ հավիտյան կլռե․․․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)