Թե աստված կը սիրես, յա՛ր, արի՛ մեկ հալըս տես,
Էշխովդ էրված է ջիգարս, անճար մղկտալս տես,
Ամեն գալուդ ժամանակն խարաբ միտքս ընկնելով,
Աչքերիցս պակասում ա լույսը, դառն արտասունք լալս տես։
Յարաբ, բեմուրվա՛թ, ի՞նչ դառար աշխարհումս ինձ համար,
Աչքերդ նման ա աստղ, ունքերդ ցող ու կամար,
Թող մտիկ անեմ պատկերիդ, աստծուդ խաթեր համար,
Մին փոքր ժամանակ համբերիր, իրղար ու հալս տես։
Գիշեր-ցերեկ փիքր անելեն սիրու քունս չի տանում,
Ոչ մի անգամ սպանում ես, ոչ թե մոտդ ես տանում,
Սիրեկանն էդպես չի անի, ինչ որ դու ինձ ես անում,
Կտրեցիր ջանիս թաղաթը, արի՛ հոգիս տալըս տես։
Խեղճ Արտեմն եմ, ի՞նչ արի, յա՛ր, ինձանից հեռացար,
Սալամ եմ տալիս, չես առնում, աղ ու հացս մոռացար,
Ինչ կանես իմ չարչարանքը, որ ամակս ուրացար,
Անիրա՛վ, վերջին նաֆասն ա, արի՛ հոգիս տալս տես։