փակել փակել

Լորիկ

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Արևի շողի տակ տեսա,
Կանաչ-կարմիր էր հագել.
Զեն տվի ես, ձենս չառավ,
Ա՜խ, լորիկ էր, լորիկ էր,
Թռավ, գնաց, լորիկ էր։

	Լե՜, լե՜, լե՜, լե՜,
	Սիրո՛ւն լորիկ,
	Իմ սրտի՛ լորիկ,
	Լե՜, լե՜, լե՜, լե՜,
	Կանա՛չ լորիկ,
	Անո՜ւշ իմ լորիկ։

Ասա, յարաբ, աչքիդ մատաղ,
Դու չտեսա՞ր իմ յարին,
Կտուցն արև, սիրտը կրակ,
Ա՜խ, աննման իմ յարին,
Անուշ, նախշուն իմ յարին։

	Լե՜, լե՜, լե՜, լե՜,
	Սիրո՛ւն լորիկ,
	Իմ սրտի՛ լորիկ,
	Լե՜, լե՜, լե՜, լե՜,
	Կանա՛չ լորիկ,
	Անո՜ւշ իմ լորիկ։

Գիշերն եկավ, մութը պատեց,
Աստղ ու լուսին՝ ամպի տակ,
Սարերն ընկա ես խենթի պես
Ա՜խ, մեն-մենակ, մեն-մենակ,
Անտուն, անտեր, մեն-մենակ։

	Լե՜, լե՜, լե՜, լե՜,
	Սիրո՛ւն լորիկ,
	Իմ սրտի՛ լորիկ,
	Լե՜, լե՜, լե՜, լե՜,
	Կանա՛չ լորիկ,
	Անո՜ւշ իմ լորիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)