Ավալի բաշան քեզ գովեմ, իժում բաղ ու բաղչադ, Թելե՛թ,
Սեյրանգահդ գովելի, անուշ է բուլաղադ, Թելեթ,
Մեռնիմ քու ողորմությունին, աշխարքս չկա քու թայն,
Դիփունանքս քեզ կու ավատանք՝ որն վրացի, թուրք ու հայն,
Որը խունկն ու մում կու բերի, որն աբասին ու շահին,
Կարող ես դու, կու փրկիս չոլախին ու կաղին, Թե՛լեթ։
Քու դուռն համբուրելու շատ համքար ու ասնաֆ կուգա,
Մեռնի՛մ քու ողորմությունին, շատ աղավնի ու գառ կուգա,
Որը տավար կու բերե, շատ ոչխար ու գառ կուգա,
Թե որ դու հաճո կուլիս, կու կտրին մատաղն, Թելե՛թ։
Քաղքի տղերքն մոտ կուլին, դիփ միանա թաղով կուգան,
Ռանգե-ռանգ ձիաներով ոսկե յարաղնածով կուգան,
Մոնթերն քաղցր ձենով շարական ու տաղով կուգան,
Համբարձումի չորեքշաբթին կու կապենք իրղարն, Թելե՛թ։
Ասում ին՝ սազով կոսիմ, ես էս խաղն նազով կոսիմ,
Չորս խանա թարիփլամեն էսպես մուխամբազով կոսիմ,
Թիֆլիզու Շամչի-Մելքոն համաշա սոյբաթով կոսիմ։