Երբ ալեկոծ ծովի վերա
Իմ մակույկը խորտակվի,
Ես փրփրադեզ ալյաց մեջը
Դեռ իմ հույսը չեմ կտրի։
Բոլոր ուժովս և համարձակ
Բազուկներս կպարզեմ,
Ալիքները պատառելով
Դեպի ափը կթռչեմ։
Անհավասար այդ կռվի մեջ
Թե ույժերս սպառվեն,
Ալիքները պատառելով
Ինձի անդունդ թող նետեն։
Այն ժամանակ լոկ սփոփանք
Ես կգտնեմ նրա մեջ,
Որ մեռնում եմ քաջի նման
Կռիվ տալով մինչև վերջ։