Ո՛վ անողորմ յար,
Քաշի՛, մոտդ տար,
Քեզնից առավել,
Չունեմ սիրահար։
Տեսակով գյանջ ես,
Սիրո նահանջ ես,
Ինձ բա՛վ է տանջես,
Սիրովդ չարաչար։
Ինձ արա՛ խնամ,
Քիչ ուրախանամ,
Մինչև ե՞րբ մնամ
Ես անմխիթար։
Լուր պաղատանքս,
Ասեմ հանցանքս,
Լուսավոր կյանքս
Մի՛ անիլ խավար։
Ողորմյա՛ թերի,
Կարոտ եմ սերի․
Դառել եմ գերի
Քեզ միշտ՝ անդադար։
Մեռա հավասու
Ի սերն աստծու,
Գյուրջի-Նավասու
Ցավին մի հնար։