Երեկոն է երբ իջնում,
Գրկում մով այգին,
Ջահելներն են միշտ շրջում՝
Երգը շուրթերին։
«Աստղերից էլ վառ,
Արևից անմար—
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ»։
Ուռիներն են կապտաշոր
Երգը լուռ լսում,
Բարդիներն են մեղմօրոր
Երգի հետ նազում։
«Աստղերից էլ վառ,
Արևից անմար—
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ»։
Ու թռչում է երգը մեր,
Մտնում բակ ու տուն,
Ծածանում սիրո հույսեր
Ամեն մի սրտում։
«Աստղերից էլ վառ,
Արևից անմար—
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ»։