փակել փակել

Ալ ըլնեմ

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Աղջի՚, երնե՜կ, ալ ըլնեմ,
Թշիդ վրա խալ ըլնեմ,
Թուշդ պաչեմ զօր-գիշեր,
Սառցի նման հալ ըլնեմ։
	Ալ ըլնեմ,
	Խալ ըլնեմ,
	Սառցի նման հալ ըլնեմ։

Երնեկ նախշո՛ւն շալ ըլնեմ,
Վզիդ վրա ծալ ըլնեմ,
վիզդ պաչեմ ամեն օր,
Ես քո վզին լալ ըլնեմ։
	Շալ ըլնեմ,
	Ծալ ըլնեմ,
	Ես քո վզին լալ ըլնեմ։

Աղջի՚, երնե՜կ, թառ ըլնեմ,
Թառի վրա լար ըլնեմ,
Գովքդ պատմեմ աշխարհին,
Ես քեզ համար յար ըլնեմ։
	Թառ ըլնեմ,
	Լար ըլնեմ,
	Ես քեզ համար յար ըլնեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)