փակել փակել

Բոյդ սալբու չինար է․․․

Խոսք: Հարություն Բեգում
Երաժշտություն: Հարություն Բեգում
Բոյդ սալբու չինար է, ծոցիդ գուլիշան ունիս,
Էրնեկ կուտամ քու յարին, քեզ պես նովջվան ունի,
Նոր բհարեմեն ծնած, մայիսեմեն թաց էլած,
Երկնային շուղն երեսիդ՝ վարդի նման բաց էլած,
Բլբուլը քու հասրաթ է՝ երկու աչքով թաց էլած,
Էս քու տված դարդերուն չարա անես, ռահմ անես,
Սրտով սիրածս դու ես, դիփուն սուլթան ու խան ես,
Աչքերդ ոսկե փնջան, ունքերդ ղալամ ունես,
Ճերմակ երեսիդ մեջը ոսկե զառ նշան ունես։

Մի խալ ունես, լուսնիակի նման է,
Փռանգի նախշքարը գովքդ կանե,
Քու սիրողը քեզ չը տեսնե, ի՞նչ անե,
Շատ մարդի էշխի մեջը սպանում ես,
Էդ քու ձեռքով դուն իմ հոգին հանում ես,
Ինչ որ անես՝ հալալ է, թեկուզ ձեռքով սպանես,
Ջավահիրի կտուրտանք ալմասեմեն թրաշած ես,
Լալ, գոհար ու մարջան ես,
Հարություն-Բեգումը քեզ պես նովջվան ունի։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)