փակել փակել

Աղբյուրի ճամփան

Խոսք: Վ․ Հարությունյան
Երաժշտություն: Ե․ Սահառունի
	»Աղջիկ«
Կուժն ուսիս առած՝ ես սարն եմ գնում,
Մի ջիվան տղա ճամփիս է մնում,
Մի ջիվան տղա, մի կանաչ սոսի,
Աչք ու սիրտ մաշող ժպիտն երեսին։

	»Տղա«
Այ դու անթառամ նշենու տերև,
Թուխ ամպի տակից վար նայող արև,
Կրակդ այրեց, տես, ինչքան տոթ է,
Մի կաթիլ ջուր տուր, ծարավս կոտրե։

	»Աղջիկ«
Քեզ համար չեմ ես էս ջուրը բերել․․․
Բայց որ ուզում ես, առ, խմիր, ջահել,
Մենակ իմ ճամփես իզուր ես պահում,
Իմ ջրին ծառավ հնձվորն է մնում։

	»Տղա«
Ախ, մարդիկ ջրով ծարավ են կոտոում,
Քո ջուրը սիրտս էրում է, վառում,
Աղջի, մի՛ գնա, մի՛ գնա իզուր,
Պապակ շուրթերիս մի քիչ էլ ջուր տուր։

	»Աղջիկ«
Հերիք է խմես, էլ ջուր չմնաց,
Հիմա ի՞նչ տանեմ հնձվորին շոգած․․․
Գոնե ինձ ասա՝ ծարավդ կոտրե՞ց․․․
․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․  ․
Ա՛խ, քո ծարավը իմ սիրտն էլ պատեց։

	»Տղա«
Հնձվորը ես եմ, հնձել եմ արտը,
Սիրուդ ծարավն է պատել իմ սիրտը,
Մեր զմրուխտ սարի դու զուլալ աղբյուր,
Ծարաված յարիդ քո սրտից ջուր տուր։

	»Միասին«
Սրտի ծարավը չի կոտրի ջուրը,
Չի մարի էրված սրտերի հուրը,
Մեր ջուրը սերն է, մեր ջուրը յարն է,
Սեր ու յար տվող մեր շեն աշխարհն է։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)