փակել փակել

Հայրենիք սրբազան

Խոսք: Յովհաննէս Քուչուրէկեան
Երաժշտություն:
Հայրենիք սրբազան, իմ սիրուն աշխարհ,
Թռչում եմ դէպի քեզ հոգւովս անդադար․
Բայց, աւա՜ղ, այս բանտում փակուած եմ անտես,
Պատրազմի դաշտում չեմ կռւում եւ ես։

Հանապաղ տանջուեցայ քո ճակատագրով,
Սըրտումս շղթաների ձայներ կրելով․․․
Չեմ կարող մոռանալ իմ ազգ հարազատ,
Ա՜խ, կամ ոչնչանալ, կամ լինիլ ազատ։

Քաջ ընկերներովս հեշտ է ինձ կռուել,
Եւ սուրբ գործի համար քաղցր է մեռանել,
Բայց, աւա՜ղ, այս բանտում փակուած եմ անտես,
Պատրերազմի դաշտում չեմ կռւում եւ ես։

Չգիտեմ, ի՞նչպէս է կռիւն հրդեհւում,
Ես չունիմ ոչինչ լուր, բայց լուրն է թռչում․․․
Տարւում է միշտ համբաւ սպաննութեան ահեղ,
Թափում է ազգն արիւն, բայց ես չե՛մ այնտեղ։

Ա՜խ, քո ազատութիւն փոթորկի մէջ է,
Եւ վառ արշալոյսով քո օր կարմրում է․․․
Թո՛ղ այս տեղ չարչարւեմ անծանօթ կապուած,
Միայն քեզ, Հայրենի՜ք, տեսնեմ ազատուած։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)