Աշուղ դառա աշխարհի մեջ, ոսկե սազ եմ, գիտե՞ս արդյոք,
Հուր կրակդ է սիրտս այրել, ոսկե վազ եմ, գիտե՞ս արդյոք։
Ես Բինգյոլ եմ, հազար գյոլ եմ, մուրազ ունեմ, գիտե՞ս արդյոք,
Խնուսա սարերով եկա, մայր Արազ եմ, գիտե՞ս արդյոք,
Դու քնած ես դրախտի մեջ, քեզ երազ եմ, գիտե՞ս արդյոք։
Ամպի տակի վառ լուսնակը,
Յար ջան, դու ես, արի տեսնեմ,
Գիշերով քո դուռն եմ եկել,
Թե զարթուն ես, արի տեսնեմ,
Մեր Արարատ սարի ձյունն ես,
Երբ կհալվես, արի տեսնեմ։
Վարդի նման փունջ մազերդ իմ քնարին լար եմ արել,
Հազարավոր գյոզալներից քեզի սրտանց յար եմ արել,
Արար աշխարհ սերդ տարել, բոլորին խաբար եմ արել,
Սյունյաց չքնաղ դալար բաղից ես քեզի նուբար եմ արել,
Անմահական սիրով հարբած ոսկեթաս եմ, գիտե՞ս արդյոք։
Ամպի տակի վառ լուսնակը,
Յար ջան, դու ես, արի տեսնեմ,
Գիշերով քո դուռն եմ եկել,
Թե զարթուն ես, արի տեսնեմ,
Մեր Արարատ սարի ձյունն ես,
Երբ կհալվես, արի տեսնեմ։
Հազարանքար կաթնաղբյուր եմ, գլգլալեն տաղով եկա,
Զով սարերի մով հովերից անմահական բաղով եկա,
Առավոտվա ցողաթաթախ ծաղիկների շաղով եկա,
Քո Շահենն եմ, աշուղ դառած, հազար ու մի խաղով եկա,
Իմ խաղերով քեզ եմ երգել, ոսկե սազ եմ, գիտե՞ս արդյոք։
Ամպի տակի վառ լուսնակը,
Յար ջան, դու ես, արի տեսնեմ,
Գիշերով քո դուռն եմ եկել,
Թե զարթուն ես, արի տեսնեմ,
Մեր Արարատ սարի ձյունն ես,
Երբ կհալվես, արի տեսնեմ։