փակել փակել

Խաբար գընաց բըլբուլի մօդ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Խաբար գընաց բըլբուլի մօդ․ «Վարդըն քու գալուն մընում է,
Ճըղքընիրըն բացրացիլ է, վըրէն շուռ գալուն մընում է․
Առավուտուց զանգակի պէս քաղցըր ձէն տալուն մընում է»։
Բըլբուլն ասաց․ «Չիմ կանայ գայ, պուճպուճէս լալուն մընում է»։

Վարդըն ասաց․ «Իմ բըլբուլին ալ պուճպուճէն վո՞ւնց կու խաբէ․
Թէ խիլք ունիս, ղա՛րիբ բըլբուլ, է՛լ քու բաղի ճանփէն չա՛փէ։
Քանի գ՚ուզէ քընած տիղըն իր թըշնամին կուռըն կապէ,
Էլի վիրջումըն մէյդանըն Ռօստօմի-Զալուն մընում է»։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Վարդըն ասաց․ «Խա՛յին բըլբուլ, նա՛լաթ էդ քու էյթիբարին,
Անցկացաւ ապրիլ, մայիսըն, մէկ օր չըհարցըրիր եարին։
Չէթուղ թէ մուրազին հասնին, տե՛ս ի՞նչ արաւ քավթար ղարին․
Փահրադին քըլունգն ըսպանից, Շիրին՝ խանջալուն մընում է»։

Աշխարհումըս վարդն է էլի բըլբուլնիրու սիրեկանըն․
Բըլբուլի լիզվով իմ ասում՛ «Տէ՜ր, պա՛հէ վարդի նըմանըն»։
Աշխարհումըս քանի սաղ իս, Սայաթ-Նովու գերեզմանըն
Շահ-Աբասի Լալի նըման, շահի՝ վրէն գալուն մընում է։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)