փակել փակել

Խաղողաքաղ

Խոսք: Գեղամ Սարյան
Երաժշտություն: Արամ Սաթյան
Այգիների մեջ խաղողն է հասուն,
Քաղենք մենք ուրախ երգով ու տաղով,
	Երգով ու տաղով,
	Երգով ու տաղով, արի՛.
Ողկույզներն են մեզ ժպտում ու նազում,
Զուգվել են նրանք արևի շողով,
	Արևի շողով։
Թփից-թուփ ընկած խաղող եմ քաղում,
Կոլխոզնիկ տղա, մեր այգին արի,
	Մեր այգին արի,
	Սեր այգին արի, արի.
Արևի ոսկի շողերն են մարում,
Նայում եմ կանգնած քո ճանապարհին,
	Քո ճանապարհին։
	Արի՛, արի՛, արի՛, արի՛,
	Նայում եմ կանգնած
	Քո ճանապարհին։
	Արի՛, արի՛, արի՛, արի՛։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)