փակել փակել

Ասի՝ ախչի ․․․

Խոսք: Էգյազ
Երաժշտություն: Էգյազ
Ասի՝ ախչի՛,— ասավ՝ համմե,
Ասի՝ քաղցր շաքար ծամմե.
Ի՞նչ կլինի թողնիս գամ մե,
Ես ձեր տունը, ես ձեր տունը։

Ասավ՝ տղա,— ասի՝ ջանե,
Ասավ՝ անկարելի բան է,
Դու էտ միտքը գլխեդ հանե,
Քեզ չեն թողնի գաս մեր տունը։

Ասի՝ ախչի՛,— ասավ՝ չոռ ա,
Ասի քեզ մոռանալը զոռ ա,
Կուզես կանչի, կուզես գոռա,
Զոռով պիտ գամ ես ձեր տունը։

Ասավ՝ Էգյազ, ասի՝ ասա,
Ասավ՝ մի մորըս հետ խոսա,
Նոր ուղարկիր խնամախոսը,
Գուցե թողնեն քեզ մեր տունը։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)