Ես քեզ տեսա մեջը այգուն,
Ճտվտալով, ինչպես թռչուն,
Սրտիս սաստիկ դուր եկար դուն.
Ա՛խ, իմ սիրական, անուշ սիրական,
Կյանքիս հատորը դու ես, աննման։
Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա,
Հանգստություն չունեցա,
Մինչ իմ կարոտս չառա։
Այն օրվանից չունիմ դադար,
Ինչ քեզ տեսա գեղատիպար,
Իսկապես եղա սիրահար.
Ա՛խ, իմ սիրական, անուշ սիրական,
Կյանքիս հատորը դու ես, աննման։
Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա,
Հանգստություն չունեցա,
Մինչ իմ կարոտս չառա։
Աչքիցդ մի կայծ թռավ,
Թռավ, սրտիս մեջը ընկավ,
Ինչ կանեմ՝ չի հանգչի բնավ.
Ա՛խ, իմ սիրական, անուշ սիրական,
Կյանքիս հատորը դու ես, աննման։
Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա,
Հանգստություն չունեցա,
Մինչ իմ կարոտս չառա։
Փասիան ես ոսկեփետուր,
Աչքերիդ մեջը կցոլա հուր,
Թագուհին ես թռչնոց հանուր.
Ա՛խ, իմ սիրական, անուշ սիրական...
Ա՛խ, իմ սիրական, անուշ սիրական,
Կյանքիս հատորը դու ես, աննման։
Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա,
Հանգստություն չունեցա,
Մինչ իմ կարոտս չառա։