Մանուշակ, քնքուշ ծաղիկ,
Տեսա, սիրեցի քեզ
Սրտով հրկեզ։
Մանուշակ, կա մի աղջիկ,
Այնպես անուշիկ, հեզ,
Նման է քեզ։
Քեզ նման ծաղկել է նա
Հայրենի հողի վրա,
Մանուշակ, հոգիս կտամ
Մեն-միայն ժպտին նրա,
Բայց սիրուս երգին
Չի լսում, անգին,
Գարնան գուշակ,
Իմ մանուշակ։
Մանուշակ, ափսոս, ափսոս,
Նրան չես կարող էլ
Վիշտն իմ պատմել․
Գոնե նա, քեզ պես անխոս
Ժպտով պատասխան տա,
Միայն ժպտա։
Քեզ նման ծաղիկ է նա
Հայրենի հողի վրա,
Մանուշակ, հոգիս կտամ
Մեն-միայն ժպտին նրա,
Բայց սիրուս երգին
Չի լսում, անգին,
Գարնան գուշակ,
Իմ մանուշակ։