Արի՛ իմ լույս անշամանդաղ Իսկուհի,
Շըքեղապանծ՝ գեղածիծաղ Իսկուհի,
Գեղեցկությանդ բյուր ավա՜ղ, Իսկուհի,
Որ շատերին գրաված ես վաղ, Իսկուհի,
Ցավում է քեզ աշխարհը սաղ, Իսկուհի։
Ասում ես՝ իմ ինչ լինիլս, քեզ չէ՛ փույթ,
Բայց ցավում եմ ամենալավ համբավույդ,
Տեսնում ես անհարմարը հարմար տեսույդ,
Քու արշալուսով բաց ելած վարդ սիրույդ,
Սոխակ դառնա, երգելով տաղ, Իսկուհի։
Արի՛, մի տանջիլ չարաչար Շիրինին,
Սիրույդ թողալ մի՛ անհնար Շիրինին,
Մինչ ե՞րբ թողաս անմխիթար Շիրինին
Տուր առատորեն դեղ ու ճար Շիրինին,
Էլ մի՛ ցանիր վերքերին աղ, Իսկուհի։