Ննջիր անհոգ, իմ լույս մանկիկ,
Օրոր եմ ասում,
Դու նոր բացված սարի ծաղիկ,
Հոգյակ սիրասուն։
Մեր փողոցում քնքուշ նազով
Առվակն է հոսում,
Ննջիր, բալիկ, գիշեր է զով,
Օրոր եմ ասում։
Աճիր, խնդա, մեր անուշիկ,
Ազատ աշխարհում,
Լաց մի՛ լինի, կարմրաթշիկ,
Հոգյակ իմ սիրուն։
Ննջիր, ննջիր, իմ լույս մանկիկ,
Գիշեր է դրսում,
Աստղերն ինձ հետ քեզ անուշիկ
Օրոր են ասում։