Նոր բահար ես գովելի, թազա նուկբար ես գովելի,
Էդ գեղեցկությունովդ շամս ու ղամար ես գովելի,
Արևելյան կողմից կապած կամար ես գովելի,
Աննման ես գեղեցիկ, նախշ ու նկար ես գովելի,
Չի հասնի քեզ գովասանք, դու անհամար ես գովելի,
Լուսաբեր աստղի նման պայծառ ու վառ ես գովելի։
Նազ իլելով դուս կու գաս նախշիքյար օթաղի մեշեն,
Թոփ կարմիր վարդի նման ջոկվել ես յափրաղի մեջեն,
Քաղցրահամ շամամներդ բարձրացել ա թաղի մեջեն,
Շուխ բոյդ թահր ես առել արքայության բաղի մեջեն,
Միշտ կանանչ ա տերևդ, դու սալբու ծառ ես, գովելի։
Լուսով ես, պատկերով ես, քանց արեգակի վրա,
Վառվում ես ճրագի պես ոսկի աշտանակի վրա,
Փայլում ես մաշալի պես, գունով ես ռանգի վրա,
Հորինած ես կայսերաց, թագավորի թագի վրա,
Թրաշ արած անգին յաղուտ, քեոհվար ու քար ես գովելի։
Թայ չունես աշխարհումս, յարաբ դու ի՞նչ օրինակ ես,
Բյուլբյուլ ես գարնանային, ճարտարախոս ծիծեռնակ ես,
Բաց արա արքայության բաղի դուռն, քանի՞ փակես,
Գիտեմ՝ անուշ հոտով ես, վարդ, ռեհան, մանուշակ ես,
Կամ Խաթայի-Խութայի մուշկ ու ամբար ես գովելի՛։
Որտեղա՞ն ո՞րտեղ, Թուրինջ, ռաստ եկար դու էս պահն,
Դես ու դեն պտուտ գալով՝ ախրն ինկար էշխի շահն,
Ինկել ես, չես պրծնիլ, կառնի հոգիդ զալըմ մահն,
Հազար որ տարի չունեմ՝ ի՞նչ կանեմ հեքիմ-ջառահն,
Ինձ համար անմահական դու դեղ ու ճար ես գովելի;