փակել փակել

Անջիգյար յար

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Ձմեռն էկավ՝ ձուն չի գա,
Ճամփեն կաշեմ՝ տուն չի գա,
Մարդու դարդաժար կենե,
Մենակ աչքս քուն չի գա։

	Անջիգյար, անջիգյար, անջիգյար,
	Անջիգյար, անջիգյար, անջիգյար,
	Արի, մենակ եմ,
	Արի, մենակ եմ, յա՜ր, քեզ կսպասեմ,
	Չեղնի՝ քու դարդով մեռնիմ,
	Չեղնի՝ քու դարդով մեռնիմ։

Գիշերն անուշ է, հով է,
Իմ սիրտը արնծով է,
Աշնան գիշեր է նախշուն,
Դարդոտ մարդուն համով է։

	Անջիգյար, անջիգյար, անջիգյար,
	Անջիգյար, անջիգյար, անջիգյար,
	Արի, մենակ եմ,
	Արի, մենակ եմ, յա՜ր, քեզ կսպասեմ,
	Չեղնի՝ քու դարդով մեռնիմ,
	Չեղնի՝ քու դարդով մեռնիմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)