փակել փակել

Աշուղի արիան

Խոսք: Սոֆյա Պառնոկ
Երաժշտություն: Ալեքսանդր Սպենդիարյան
Իր գերին դարձրեց երգչին ու սազը
Լույս պատկերը քո,
Սիրտ խոցող է, արբեցնող երազ է
Լույս պատկերը քո:
Ա՜խ, քեզ պես վարդ չի տեսել Շիրազն էլ.
Լույս պատկերը քո:
Ա՜խ, գոհար է, լալ է ու ալմազ է
Լույս պատկերը քո:
  
Տիրուհի, վայել է քեզ ճոխ փառքը,
Վա՜յ խեղճ մելիքին,  
Արժանի չէ գորշ ու խաղաղ կյանքը
Քո հպարտ դեմքին:
Թող գլխիդ շուք տա պարսից վեհ թագը,
Փառք տուր նոր բախտին:
Թող շողա, ինչպես վառ արեգակը,
Լույս պատկերը քո:
  
Օ՜, նայիր, Նադիրը շատ հզոր է,
Բայց քո ճորտն է նա...
Ա՜խ, չքնաղ կանանց առաջ անզոր են
Ստրուկ թե մեծ արքա:
Ա՜խ, դու ալ վարդի պես ծաղկանց մեջ փայլ կտաս
Պայծառ շուքով.
Մեծ շահին արդեն հավետ գերել է
Լույս պատկերը քո:


«Ալմաստ» օպերայից։ Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի հիման վրա