փակել փակել

Բյուլբյուլ եմ վարդի կարոտ

Խոսք: Թուրինջ (Թորոս Օհանի Մարթաղյան)
Երաժշտություն: Թուրինջ (Թորոս Օհանի Մարթաղյան)
Բյուլբյուլ եմ վարդի կարոտ, խարի ձեռից գանգատ ունիմ,
Քցել ա ինձի ջուդա, յարի ձեռից գանգատ ունիմ,
Թե կուզե ջոկ-ջոկ ասեմ, հարի ձեռից գանգատ ունիմ,
Վայում եմ լսող չիկա, զարի ձեռից գանգատ ունիմ,
Խոցերս մղկտում ա, ցավի ձեռից գանգատ ունիմ,
Ի՞նչ անեմ, չի սաղանում, ճարի ձեռից գանգատ ունիմ,
Լսո՞ւմ եք, էսպես դարդ ու սարի ձեռից գանգատ ունիմ։

Հարգիզ ինձ ումիդ չունիմ, մինչի մահս ուրախանամ,
Դարդերս միտք կուբերեմ, կուզարհուրեմ, կուզարմանամ,
Չունքի էլ չարա չկա, ճարս էդ ա որ դիմանամ,
Մնացել եմ մոլորած, չեմ իմանում, թե ո՞ւր գնամ,
Դիվանս խան չի անում, շարի ձեռից գանգատ ունիմ։

Ինձ համար ժամանակն վատացել ա, տարիներն
Կարծեմ, էլ մարդ չի քաշել իմ քաշած դարդ ու սարերն,
Տալիս ա ինձ նեղություն, չարչարում ա մարդու ներն,
Չարերն մոտացել են, հեռացել են բարիներն,
Չունիմ էլ հաջողություն, դարի ձեռից գանգատ ունիմ։

Ջավսաթս քարի նման էշխի քյուլունկով տաշել ա,
Դառն ու քաղցր խոսքերով սրտիս արյունը քաշել ա,
Ամա լերդ ու ջիգյարս վառ-վառ կրակով խաշել ա,
Էս բաբաթ մինչի օրս իմ ջիվան ումբրս մաշել ա,    *
Էյ զուլում յաղի սիթամ, քարի ձեռքից գանգատ ունիմ։

Թուրինջն եմ՝ դարդի արբաբ, չեմ իմանում, թե ինչ անեմ,
Թե իլնի Լողման հեքիմ, էլ շահ չունի՝ գանգատ անեմ,
Չի կարելի սուր քաշեմ, ինքս ինձի տամ, սպանեմ,
Չեմ էլ մեռնում պրծընեմ, ցավի ձեռին բանդիվան եմ,
Նամուսն ինձ խեղդել ա, առի ձեռից գանգատ ունիմ։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)


* Բնօրինակում "բաբաթ" բառի երրերդ տառը դժվար ընթեռնելի է և կարող է նաև "բարաթ" կամ մեկ այլ բառ լինել։