փակել փակել

Երևանի սիրուն աղջիկ

Խոսք: Վլադիմիր Հարությունյան
Երաժշտություն: Առնո Բաբաջանյան
Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար…

Գինին ձերքիս անուշ խաղով, քեզ եմ ես կանչում,

Արի նազով, արի սազով ինչ ես ինձ տանջում: 

Ինձ պես յար ունես, ոսկե զարդ ունես,
Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդ ունես:
Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ, անգին քար ունես:

Աշուղ դարձած քեզ եմ կանչում, արի սեր անեմ,

Քեզ իմ սիրո ծաղկաց այգում սրտիս տեր անեմ:

Գինին ձերքիս անուշ խաղով, քեզեմ ես կանչում,

Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում:
 

Ինձ պես յար ունես, ոսկե զարդ ունես,
Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդ ունես:
Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ, անգին քար ունես:


Կա նաև երկրորդ տողի մեկ այլ տարբերակ «Հաստատ գիտեմ որ սեր ունես, պահած ինձ համար»