փակել փակել

Հայաստանի աղջիկները

Խոսք: Իգիթ / Գուսան (Գեղամ Մարտիրոսի Մարտիրոսյան)
Երաժշտություն: Իգիթ / Գուսան (Գեղամ Մարտիրոսի Մարտիրոսյան)
Պիտի գովեմ սրտիս խորքից
Հայաստանի աղջիկները,
Ծաղիկներ են մաքուր, անբիծ
Հայաստանի աղջիկները։

Աչքեր ունեն սև սաթի պես,
Ունքերը խիտ՝ կամարի պես,
Շորորում են կաքավի պես
Հայաստանի աղջիկները։

Կոլխոզական մեր դաշտերում
Հերոսական գործ են անում,
Ձեռք են բերել բարձր անուն
Հայաստանի աղջիկները։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)