Մըտայ էշխի քուրէն խալիս դառնալու
Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Մըտայ էշխի քուրէն՝ խալիս դառնալու,
Սիրտըս էլաւ Քէ ու Այիբ, էրկու Բէն, (քաբաբ)
Կամով սօվդէն մըտայ՝ դարդըն բառնալու,
Էլ ու՞մ բըռնիմ Սէ ու Այիբ, էրկու Բէն։ (սաբաբ)
Դադա պիտի՝ խօսքըն ղադիմի շինէ․
Շարբաբի միջումըն խամ թիլ չըհինէ․
Ջորու նըման չասէ՝ իմ դէդէն ձին է․
Մարդ վուր ըլի Նու ու Այիբ, էրկու Բէն։ (նաբաբ)
Ինչպէս վուր կըրակին չի դիմանայ մում,
Էնպէս սախաթ կու’լի, ովոր խօսի հում․
Սայաթ-Նովէն ասաց՝ է՛նդուր չէ պակսում
Էրկու աչքէս էրկու Այիբ, էրկու Բէն։ (աբ-աբ)
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)