փակել փակել

Ճամբայ տւէք

Խոսք:
Երաժշտություն:
Ճամբայ տւէք առաջ գնամ,
Սիրած եարիս բարեւ տամ․
Ուխտ եմ արել, որ առնեմ,
Թող տեսնէ աշխարհ ալամ։

Սարեր ձորեր, հետ կացէք,
Իմ եարին ճամբայ բացէք․
Եար եարի հետ խօսելիս
Ականց արէք, ամացէք։

Նըշի ծառին նուշ կըլնի,
Վարդի հոտն անուշ կըլնի,
Երանէկ էն աղջկան
Սիրած եարին թուշ կըլնի։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)