փակել փակել

Ամպի տակից ջուր է գալի

Խոսք: Հովհաննես Թումանյան
Երաժշտություն: Արմեն Տիգրանյան
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի,
Հոնգուր-հոնգուր էն սարում:
  
― Ա՛յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս, անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից:
  
Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:
  
― Աղջի, քու յարն եկավ, անցավ,
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն եկավ, անցավ,
Չհովացավ պաղ ջրով:


«Անուշ» օպերայից