փակել փակել

Ձէնըդ քաղցըր ունիս լամզով կու խօսիս

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Ձէնըդ քաղցըր ունիս՝ լա՛մզով կու խօսիս,
Նա՛ պահէ քիզ, ումնոր ծառայ իս, գօ՛զալ,
Մէջքըդ ջէյրանի է, ռանգըդ՝ շաքարի,
Փըռանգըստանու էկած խա՛րա իս, գօզալ։

Ղո՛ւմաշ ասիմ՝ շուրէղէն է, կու մաշվի,
Սա՛լբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի,
Ջէ՛յրան ասիմ՝ շատ մարդ քիզիդ կու եաշվի․
Բաս վո՞ւնց թարիփ անիմ՝ մա՛րա իս, գօ՛զալ։

Թէ մանուշակ ասիմ՝ սարէմէն կ՚օսին,
Թէ ջավահիր ասիմ՝ քարէմէն կ՚օսին,
Թէվուր լուսին ասիմ՝ տարէմէն կ՚օսին․
Արեգագի նըման փա՛րա իս, գօ՛զալ։

Գ՚ո՛ւզիմ, թէ համաշա դըռանըդ գամ ուխտ՝
Աչքիրըդ, կա՛րմիր վարդ, նուր բացարած տուղտ,
Լիզուդ գըրիչ ունիս, ձեռըդ՝ գուլգազ թուղթ․
Ծովէմէն դուս էկած զա՛րա իս, գօ՛զալ։

Սիրա սիրմըդ սըրտիս մէջըն ցանեցիր,
Նազ ու ղամզով, եա՜ր, իմ հոգիս հանեցիր,
Էս քու Սայաթ-Նովուն դո՛ւն սըպանեցիր․
Գըլխիդ էկած ղադէն առայ յիս, գօ՛զալ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)