փակել փակել

Երգ

Խոսք: Սեյադ
Երաժշտություն: Սեյադ
	Պատկերդ թե արեգակ է, նորա շաֆաղն բաս ո՞ւր է,
Յավազդ թե վարդ է բացված, կանաչ յարափաղն բաս ո՞ւր է,
Էդ ծոցիդ ջուխտ շամամի պատվական թաղն բաս ո՞ւր է,
Ասում են՝ թե մարդասպան ես, ձեռիդ յարաղն բաս ո՞ւր է,
Եթե խալխն սուտ են ասում, մեր մեջի սաղն բաս ո՞ւր է։

	Երեսիդ ջղկան ղոշուն քաշած՝ դեմքիդ թախտի համար,
Զինավորքն ֆալ են քըցում՝ ամենքն իրանց բախտի համար,
Շատ բազմություն կոտորվում է ղոլթուղիդ դրախտի համար,
Ասում ես՝ թե ուխտ են գալիս բազումք մազիդ լախտի համար,
Թե որ նրանք ուխտավորք են՝ բերած մատաղն բաս ո՞ւր է։

Մեռանում եմ՝ երբ ասում ես մոտ մի՛ գալ, սերս քեզ կերի,
Բաս որ ես քեզ չի՛ մոտենամ՝ քո խաբարըդ ինձ ո՞վ բերի,
Մի՞թե դեռևս չես գիտում՝ որ հոգով եմ ես քո գերի,
Ողորմած ես՝ հոգուդ մատաղ, դու իմ սխալմունքս ների՛,
Ես ընկել եմ էշխիդ ծովն՝ սորա ղրաղն բաս ո՞ւր է։

	Արա՛, արա՛ էդքան սիթամ, միթե տերիցն չե՛ս վախում,
Որ երբեմն չարչարում ես, երբեմն մորթում ես՝ կախում,
Կամ երբեմն բարկանալով՝ ինձի թշնամյաց ես ծախում,
Քո ինձ արած նեղությունից՝ ամեն ոսկերքս է լախլախում,
Թե որ ասես՝ ինձ էրել ես, նշանց տո՛ւր՝ դաղն բաս ո՞ւր է։

	Աչքերդ միշտ խոսք է տալիս, ունքերդ էլ մաստ է անում,
Թերթևունքդ սրտիս միջին՝ ի՞նչ ֆայդա, որ ղաստ է անում,
Էս իմ հնուց յարա թոքս՝ խատանկով շիքաստ է անում,
Քեզ շինում է սի մինթանն՝ ինձի էլ եք դաստ է անում,
Չունքի մենք որ այսպես էլանք՝ Ֆարսն ու Արաղն բաս ո՞ւր է։

Սարին-սարին գյուլշանի մեջ ծաղկի նման բացված՝ սանա՛մ,
Մայիս ամսուն շաղի ջրով փափուկ մարմնով թացված՝ սանա՛մ,
Ծածուկ բանդ աշխարհքի մեջ աշքարա իմացված՝ սանա՛մ,
Գեղեցկությունդ պարգև է երկնային ստացված՝ սանա՛մ,
Դրան պայծառություն տվող սուրմա դարաղն բաս ո՞ւր է։

	Ինչի է քո ատամներդ՝ թամամ Հնդըստանից եկած,
Խալերըդ սև շավա է՝ համարիր Սիսթանից եկած,
Մեջքըդ բարակ իշխանուհի՝ թազա Գյուրջստանից եկած,
Պատկերացույց հայելի ես՝ ինքդ Մեքսիկանից եկած,
Թե որ ուստի ձեռք ընկած ես՝ դեմքիդ վարաղն բաս ո՞ւր է։

	Այն օրը որ քեզ ստեղծեց, աստված ինքն էլ շատ զարմացավ,
Որ երկրային սև հողիցը քեզ պես գեղեցիկ հատկացավ,
Ե՛րբ որ տեսույդ գովասանքը Հովսեփ գեղեցիկն իմացավ,
Լույս երեսիդ մտիկ տալու երկնի պատուհանն բացավ,
Ասաց․ Սե՚յադ, այս հիշատակի մարմար օթաղն բաս ո՞ւր է։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)