փակել փակել

Շախով-շուխով

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Արևը նոր ծագել ա,
Սիրած յարս եկել ա։
	Շախով, շուխով իմ յարը,
	Բոյով, բուսով իմ յարը։

Գարնան արև եմ ուզում,
Յարիս տեսնել եմ ուզում։
	Շախով, շուխով իմ յարը,
	Բոյով, բուսով իմ յարը։

Աչերին եմ կարոտել,
Նրա տեսքին մնացել։
	Շախով, շուխով իմ յարը,
	Բոյով, բուսով իմ յարը։

Հազար տղա ինձ ուզի,
Ես ուրիշին չեմ ուզի։
	Շախով, շուխով իմ յարը,
	Բոյով, բուսով իմ յարը։

Ասին՝ յարդ եկել տ,
Գժի նման դուրս թաս։
	Շախով, շուխով իմ յարը,
	Բոյով, բուսով իմ յարը։

Դարդը սրսփց չեմ հանում,
Քեզ մտահան չեմ անում։
	Շախով, շուխով իմ յարը,
	Բոյով, բուսով իմ յարը։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)