Կուժն առա, ելա սարը, Չգտա ֆիդան յարը։ Ֆիդան յարը ինձ տվեք, Չքաշեմ ահ ու զարը։ Մեծ սարի հովին մեռնեմ, Շեկ տղի բոյին մեռնեմ, Մի տարի ա չեմ տեսել, Տեսնողի աչքին մեռնեմ։ Բլբուլը դարի վրա, Խնձորի սարի վրա. Սիրած սիրածի տային, Չոր գետնին՝ քարի վրա։
en
de
fr