փակել փակել

Աշուղի երգը

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Ով որ իրան հայ է ասում, հայի համար կցավի,
Ես նրան հայ կճանաչեմ, հայ է կասեմ իրավի,
Համոզմունքի հետ գործ չունիմ, ոչ էլ դավանանքի հետ,
Հայ լեզուն է հարկավոր ինձ, որ կապ ունի կյանքի հետ:

Լավ էր, որ մի տեղ լինեինք, աղոթեինք միասին,
Մեր հարազատ մոր գրկի մեջ կազդուրեինք մեր հոգին,
Հանգամանքը մեզ բաժանեց, եղանք երեք մաս, հայեր,
Գոնե գիտնանք, որ եղբայր ենք, չմոռանանք ազգը մեր։

Բոլոր ազգաց մեջ լինում են ջոկ-ջոկ դավանանքի տեր,
Բայց ոչ մեզ պես իրար ատող, այլ խոհեմ, հայրենասեր,
Տուր ձեռքդ ինձ այլադավան, հայի զավակ, հայ տղա,
Սիրենք, օգնենք մեկզմեկու, դրանից լավը չկա։

Հանգիստ թողնենք, մեր հոգևոր հայրերուն չխանգարենք,
Իրանք գիտեն իրանց բանը, մենք մեր գործերը վարենք,
Զարգացնենք նոր սերունդը գիտությունով, ուսումով,
Խորթ ու մորին միջնձրիցս կվերանա շատ շուտով։

1901
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)