էշխիցդ ջունուն դառած, գիշեր-ցերեկ հաղ եմ ասում,
Ո՛չ թե երեկ ու այսօր՝ կարելի է վաղ եմ ասում։
Ծոցինդ չեմ ճանաչում, մանիշակի թաղ եմ ասում,
Երեսիդ երկու պաչին ինձ արա ղոնաղ՝ եմ ասում,
Անուտիլ, անխմիլ իմ քեֆս արա չաղ՝ եմ ասում։
Էշխիցդ ջունուն դառած...
Էդ քու սերդ դառել ա իմ ջանումս փուշի նման,
Էնդուր, որ էլ չեմ ճարում քու լալազար թուշի նման,
Խոսալդ բյուլբյուլի պես՝ կերպդ թովուս ղուշի նման,
Արի՛, սիրտս մի՛ շինիլ քարին դիպած շուշի նման։
Էշխիցդ ջունուն դասած...
Յա՛ ես մի քամի պիտի՝ ծամդ փարիշան ի արել,
Յա՛ ես մի Սեյադ պիտի՝ թոռումս թառան ի արել,
Յա՛ ես մի գառը պիտի՝ ջանս քեզ ղուրբան ի արել։
էշխիցդ ջունուն դառած...
Ո՛չ նա ռահմ է անում, ո՛չ ծախում են բազարումը,
Ես ինչպե՞ս այսուհետև ուրախանամ աշխարհումը,
Թվին հազար ութ հարյուր երեսուն երեք տարումը,
Գանջեցի Միսկին-Բուրջին, խոսքս Ղարաբաղ եմ ասում։
էշխիցդ ջունուն դառած...