փակել փակել

Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս դուն օսկէ ղափազի նըման

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Յիս մէ ղարիբ բըլբուլի պէս, դուն օսկէ ղափազի նըման․
Էրեսըս դի՛վուտիդ տակըն՝ ա՛նց կաց փիանդազի նըման․
Եա՜ր, քիզիդ խօսիլ իմ ուզում՝ շահի իլթիմազի նըման․
Աջայիբ սուրաթի տէր իս՝ ռանգըդ է գուլգազի նըման։

Եա՜ր, մըտիլ իս բաղչի մէջըն, աջայիբ սէյրան իս անում․
Շուղքդ արեգակի նըման է՝ տեսնողին հէյրան իս անում․
Ջիգարըս կըրակ իս տըվի, էրվում իմ՝ բիրեան իս անում․
Վո՛ւնց մէ գօզալ չէ ունեցի էդ քու արած նազի նըման։

Հէնց իմացի, եա՜ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ․
Քու դըռանըդ նընգած ըլիմ, ով տեսնէ, ասէ՝ տուսաղ իմ․
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, վո՛ւնց միռնում իմ, վո՛ւնց թէ սաղ իմ․
Ծովի պէս ուրղան իմ տալիս․ գըժվիլ իմ Արազի նըման։

Ով կու տեսնէ, ջունուն կու՚լի՝ բարգ էրեսիդ խալ իս անում․
Էլ ջուքամըն դո՛ւն կու քաշիս, չուն մահիս խիալ իս անում․
Եա՜ր, յիս քիզ բարով իմ տալիս, շուռ իս գալի՝ ղալ իս անում,
Չունքի խօսքըդ անց է կէնում բէլլու շահանդազի նըման։

Սայաթ-Նովէն ասաց՝ գուլամ․ չիմ լաց՚լի, թէ ճար ունենամ․
Էլ յիս կու քաշիմ էս ղուսէն՝ թուղ՚լի ահուզար ունենամ․
Եա՜ր, քիզ վըրէն արք ունենամ, մէ լաւ իխտիար ունենամ․
Առնում, տանիմ մէջլիսնիրըն՝ օսկէջըրած սազի նըման։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)