փակել փակել

Մուխամմազ *

Խոսք: Շիրին
Երաժշտություն: Շիրին
Քու մասին, իմ աչքի լույս, ինչ ասում եմ՝ լավ եմ ասում,
Ցավում եմ, ափսոսում եմ, ունելով իրա՛վ եմ ասում,
Ամեն տեղ, ամեն բանում՝ քեզ քաջահամբավ եմ ասում,
Քու խորհուրդըդ ամենի մոտ մի անիլ, չավ եմ ասում,
Քու անզգույշ մնալդ՝ ինձ համար մեծ ցա՛վ եմ ասում։

Գանձը ժանգի համար է՝ մարդուս անունն է գովելի,
Բարի ընթացքը՝ կատարյալ կեցությունն է գովելի,
Անունի տարածվիլը՝ անհատ արդյունն է գովելի,
Դու մի կարծիլ՝ թե միայն գեղեցկությունն է գովելի,
Պակասամիտ սիրունին՝ ես մին դատարկ գավ եմ ասում։

Բայց ասեմ, գեղեցկությունն արարչի մեկ պարգևըն է,
Հողանյութ գոյացելոց՝ մեկ բարեբեր անձրևըն է,
Բայց շուտով կթարշամի՝ արմատը չէ, տերևըն է,
Գիտությունն, ով աչքի լույս՝ մարդուս երկրորդ արևըն է,
Ո՛չ գիշեր կընդունե՝ ո՛չ կը սիրե սյավ եմ ասում։

Ինձանից միտք ծախու ա՛ռ, անհոտ բուրաստան մի՛ լինիլ,
Խրատի միշտ կարոտի, շատ ինքնահավան մի լինի,
Դու բարվույն լե՛ր փափագող՝ չար սովորության մի՛ լինիլ,
Անվայել լուր մի՛ հանիլ՝ կամ վատաբերան մի՛ լինիլ,
Մի՛ թողուլ թանգ օրերըդ վատկեցության, գրավ եմ ասում։

Գիտում եմ, որ հարգի է իմաստության քա՛րը քու մոտ,
Շատախոս չի՛ երևիլ՝ ինձ նման անճարը քու մոտ,
Տեսնում եմ շնորհաց ոգին և գիտության բարը քու մոտ,
Ամենևին չեմ ուզում, որ զորանա չարը քու մոտ։
Ես Շիրինս, ահա՛ քեզ խորհուրդըս լեզվով եմ ասում։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)


* Մուխամմազ կամ մուհամմա - Այսպես են կոչվել աշուղական մրցույթները