Սարերդ սիրուն, գագաթները ձյուն, ջրերդ վարար, Կովկաս,
Երկինքդ լազուր, աստղերդ բազում, քաջերդ անմահ, Կովկաս,
Բյուլ-բյուլդ՝ բլբուլ, Գոհարդ՝ գոհար, աշխարհի մեջ կշողա,
Վիկտորդ՝ գիտուն, աշխարհ է թնդում, իմաստուն ու վառ, Կովկաս։
Երեք ազգերի չքնաղ օթևան,
Բաքու, Երևան, Թիֆլիս ու Սևան,
Մեն սենե կուրբան, շենի ճիրիմե,
Քո հոգուն մատաղ, աննման Կովկաս։
Մասիսդ հպարտ, Կազբեկդ անպարտ, ծով դաշտերդ բերքառատ,
Օդդ անուշիկ, տեսքդ գեղեցիկ, մրգերդ քաղցրիկ, Կովկաս։
Սայաթ-Նովու պես դու սիրել գիտես որդիներին քո հպարտ,
Առատ է բերքը, հնչում է երգդ ձայնավոր, բարձրիկ, Կովկաս։
Երեք ազգերի չքնաղ օթևան,
Բաքու, Երևան, Թիֆլիս ու Սևան,
Մեն սենե կուրբան, շենի ճիրիմե,
Քո հոգուն մատաղ, աննման Կովկաս։
Քո գուսանն եմ ես, միշտ երգում եմ քեզ իմ Հայաստան աշխարհից,
Սևանի ափին, նստած քարափին՝ սիրուդ մեծ ճամփին, Կովկաս,
Մեծ Աբովյանի ու մեր Շոթայի, Ախունդովի վառ սրտից
Ու քո Շահենի ոսկե քնարից քեզ հազար ողջույն, Կովկաս։
Երեք ազգերի չքնաղ օթևան,
Բաքու, Երևան, Թիֆլիս ու Սևան,
Մեն սենե կուրբան, շենի ճիրիմե,
Քո հոգուն մատաղ, աննման Կովկաս։