փակել փակել

Ողբ Վասպուրականի

Խոսք: Ս․ Ժամկոչյան
Երաժշտություն:
Ախ Վասպուրական տըխուր Հայաստան,
Անթիւ հերոսներ քեզ մեջ ժողուեցան․
Ահեղ կըռւի մէջ այնքան դիմացան,
Ի սէր ազգութեան նահատակութցան։

Ա՜խ, բաւ է, հայեր, միշտ այսպէս գերի
Թողնել հայրենիք դիմել օտարին
Օտար սիրում է մեզ իբրեւ հիւրի,
Եւ մեր հացն ու ջուր դարձնում է աղի։

Վան փոքրիկ քաղաք իր գաւառներով
Լեցուեցան դիակ հարիւր հազարով․
Ներկւեցան դաշտեր հայու արիւնով,
Ձայն տուին երկինք, ամպերն աստղերով։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)