Էն քո ցանած արտը
Ոսկի է հագել,
Էն քո տնկած վարդը
Բացվել է, ծաղկել։
Դու հեռու սարում ես,
Լուր էլ չես տալիս,
Էրվում ու էրում ես,
Կանչիս չես գալիս։
Թե չհնձես արտը,
Բերքը կկորչի,
Թե չջրես վարդը,
Թերթը կթոշնի։
Իմ սիրտն էլ մի վարդ է,
Մի՛ թող, որ թոշնի,
Մի՛ թողնի, որ դարդը
Մեր սիրուն իջնի։