փակել փակել

Պատուհանդ բաց

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Էդ․ Աբրահամյան
Ափսոս, չկա մի հարմար
Լավ սերենադ ինձ համար,
Ինձ միայն սերն է հուզում,
Մի սիրո երգ եմ ուզում,
Որ ողջ շնչով լայնարձակ
Երգեի սիրով արբած
Ու ասեի համարձակ
«Պատուհանդ բաց․․․»

	Գուցե ասեմ երկու բառ,
	Նա հասկանա սերս վառ
	Բայց հիմա չեմ հասկանում,
	Ինչ եմ երգում, ինչ անում,
	Լուսամուտի տակ նրա,
	Կանաչ չինարուն կպած,
	Սիրած երգս եմ ես երգում
	«Պատուհանդ բաց․․․»

Էլ դուրս չգաս պատշգամբ,
Փուլ է եկել մի անգամ,
Խորհուրդ կտամ պարտեզ գաս,
Դեմքս տեսնես և ըզգաս,
Որ դարձել եմ ուրվական,
Ման եմ գալիս աչքս թաց,
Խնդրում եմ վերջին անգամ․
«Պատուհանդ բաց․․․»
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)