Արևի պես, սիրո՛ւն Զարոս,
Շափաղ տալով տուն կուգաս,
Էն մութ ձորին, իմ խոր սրտին
Շողեր տալով տուն կուգաս։
Ալ-վարդերը՝ կրծքիդ վրան,
Լույս ցողերը՝ ոտներիդ,
Հովերի հետ ծամերդ թռան,
Մեռնիմ թուր-թուր ունքերիդ։
Արի՛ մոտս, եղնի՛կ աղջիկ,
Արար աշխարհ թո՛ղ, արի՛,
Նազ մի՛ անիր, նազի՛դ մատաղ,
Անսեր սրտեն վա՛զն արի։